Опубликовано A.Gevorgyan -
baykar

Թուրքիան Սաուդյան Արաբիային հարվածային անօդաչուներ կմատակարարի

Թուրքիան և Սաուդյան Արաբիան կնքել են արտահանման ու համագործակցության համաձայնագիր։ «Բայքարի» և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է «Աքընջը» հարվածային ԱԹՍ-ների արտահանման պայմանագիր, ըստ որի՝ թուրքական «Բայքար» ԱԹՍ արտադրողը Սաուդյան Արաբիայի զինված ուժերին հարվածային անօդաչուներ կմատակարարի։

Ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը նշել է, որ Էր Ռիադի հետ ստորագրված համաձայնագիրը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ավիաշինության և պաշտպանության ոլորտում ամենախոշոր արտահանման պայմանագիրն է։ 

Добавить комментарий