hyausjs

Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը մշտապես զարգանում է․ Բեքիրով

Հուլիսի 19-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար Սուբհան Բեքիրովը հանդիպել է Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի ՌԾՈՒ հրամանատարության տեսչության և գնահատման ղեկավար Յուջել Դարջանի գլխավորած պատվիրակության հետ։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։  

Ս. Բեքիրովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը հիմնված է եղբայրական հարաբերությունների վրա, որոնք մշտապես զարգանում են։ Հանդիպմանը երկու երկրների միջև հանգամանալից մտքեր են փոխանակվել ռազմական, ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ 

Վերջում ստորագրվել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային 9-րդ շտաբի հանդիպման ամփոփիչ արձանագրությունը։ 

Добавить комментарий