Ադրբեջան-Ուզբեկստան հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի
Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովին։
Ընդգծվել է, որ պետությունների ղեկավարներ Իլհամ Ալիևի և Շավքաթ Միրզիյոևի համատեղ ջանքերի շնորհիվ այսօր Ադրբեջան-Ուզբեկստան հարաբերությունները հասել են համակողմանի զարգացող ռազմավարական գործընկերության մակարդակի։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Կողմերը նշել են, որ Ադրբեջանը և Ուզբեկստանը սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության և Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում։
Կողմերը կարևորել են հուլիսի 18-ին Շուշիում տեղի ունեցած՝ Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը։ Նրանք հույս են հայտնել, որ հանդիպման արդյունքներով ընդունված որոշումները կնպաստեն Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։
Նշենք, որ այս տարի Թյուրքական պետությունների կազմակերպությունում նախագահելու է Ուզբեկստանը։
Добавить комментарий