Սահմանվել է, թե որքան ամսական փոխհատուցում կստանան պայմանագրային զինծառայողները՝ բնակարան վարձակալելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում սահմանեց ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը:
Ըստ այդմ՝ սահմանվում են ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցման հետևյալ չափերը՝
1) Երևանում՝ մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ.
2) այլ քաղաքներում՝ մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ.
3) այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ:
Добавить комментарий