Опубликовано detq-editor -
Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ հայկական կողմին մեղադրելով «խաղաղության գործընթացը խոչընդոտելու» մեջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, թե ադրբեջանական կողմը «Լաչինի սահմանային անցակետը տեղադրել է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև Ադրբեջանի օրենսդրության շրջանակում»։

«Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է դադարեցնի խաղաղ գործընթացին խոչընդոտող ջանքերը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ադրբեջանական կողմը մեկնաբանել է նաև էթնիկ զտումների մասին հայտարարությունները՝ նշելով, թե «երբեք նման քաղաքականություն չի վարել»։

Սակայն հուլիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարը՝ կրակելով դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։

Նշենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության նիստին նշել էր, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունն արցախահայության նկատմամբ, և այդ ամենի նպատակն Արցախում էթնիկ զտումների իրականացումն է:

Добавить комментарий