Հերթական հակահայկական քայլը Ադրբեջանից․ հայկական տեղանունները չեն նշվի ՀՀ-ում ծնված ադրբեջանցիների փաստաթղթերում
Հայաստանում ծնված ադրբեջանցիների փաստաթղթերում ծննդավայրերի անվանումներն այսուհետ նշվելու են՝ «հիմնվելով դրանց ադրբեջանական տեղանունների վրա»։ Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ այս որոշում կայացրել է Ադրբեջանի կառավարությունը՝ փոփոխություններ մտցնելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կանոնակարգում։
«Որոշման համաձայն՝ այսուհետ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ընթացքում համապատասխան բաժիններն ու հյուպատոսական ծառայությունները ծննդյան, ամուսնության և մահվան վկայաններ տրամադրելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տեղանունները նշելու են՝ հիմնվելով դրանց պատմական ադրբեջանական անվանումների վրա և հաշվի առնելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած տեսակետը»,- հաղորդում է APA գործակալությունը։
Կարելի է ասել, որ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներն օրինականացնելու հիմքեր է ստեղծում։
Добавить комментарий