hakan fidan

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հուլիսի 23-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Իսլամական համագործակցության կազմակերպության գործողությունները և համատեղ միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն Ղուրանի հանդեպ հարձակումների դեմ»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Բաղդադում հարձակման է ենթարկվել Շվեդիայի դեսպանատունը։ Շիա գործիչ Մոքթադա աս Սադրի մի քանի հարյուր կողմնակիցները գրոհել են դեսպանատան շենքը և հրկիզել այն։

«Reuters»-ի տեղեկություններով՝ հարձակման դրդապատճառը նախօրեին շվեդական ոստիկանության տված թույլտվությունն էր։ Դրանով շվեդ իրավապահները Ստոկհոլմի երկու բնակչի թույլատրել էին առաջիկա օրերին բողոքի ակցիա անցկացնել Շվեդիայում Իրաքի դեսպանատան հարևանությամբ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ ակցիայի ընթացքում հրկիզվելու են մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը, ինչպես նաև Իրաքի դրոշը։

Добавить комментарий