Քաղաքացիները, փողոցներ փակելով, ի պաշտպանություն Արցախի, իրազեկման ակցիաներ են արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մի խումբ քաղաքացիներ, ի պաշտպանություն Արցախի, փակել էին Երևանի Խանջյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը և Բաղրամյան պողոտայի սկզբնամասը։
Նրանք ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներով էին՝ «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք ոչ ենք ասում կեղծ հումանիզմին», «Մենք Արցախն ենք»:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել էր, որ սա իրազեկման խաղաղ ակցիա է, որի նպատակն է քաղաքացիների ուշադրությունը հրավիրել ծայրահեղ աղետալի վիճակում գտնվող արցախցիների վիճակի վրա. «Ընդամենը մեկ րոպե միացեք մեզ, որ արցախցիները տեսնեն, որ իրենք մենակ չեն»:
Քաղաքացիները հայտարարել են, որ իրենք իրազեկում են վաղը՝ 20։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։
Добавить комментарий