Опубликовано A.Gevorgyan -
gftyhuj

Իսրայելի վարչապետի այցը Թուրքիա չեղարկվել է

Իսրայելի վարչապետն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է այցերը Թուրքիա և Կիպրոս։ Այցերը հավանաբար կտեղափոխվեն սեպտեմբեր։

Այցերը հետաձգելու պատճառը Նեթանյահուի սրտի վիրահատությունն է, որը տեղի է ունեցել հուլիսի 23-ին։ Նշվում է, որ նման վիրահատական միջամտությունից հետո Իսրայելի վարչապետը պետք է մի քանի շաբաթ մասնագետների հսկողության տակ լինի։  

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է այցելեր Թուրքիա՝ հանդիպելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկվելու էին համագործակցությունը բարելավելու քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր։

Добавить комментарий