Ուկրաինական հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի օկուպացրած տարածքների ականազերծման մասին
«Ուկրաինան հիմա» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Արցախի օկուպացված տարածքներում ականազերծման գործընթացի մասին։
Ինչպես նշվում է տեսանյութում, չնայած ականազերծման գործակալության մշտական աշխատանքին՝ տեղի բնակիչները դեռ ամեն շաբաթ այստեղ ականների վրա պայթում են։
«Նման տարածքի մաքրումը կարող է տևել մի քանի տասնամյակ»,- ասվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս։
Նյութում ասվում է, որ ներկայումս ականազերծմամբ զբաղվում է մոտ 500 մարդ, անցած տարի հրավիրված օտարերկրացիների հաշվին եղել է 2000 մարդ, սակայն նրանց ծառայությունները թանկ են եղել, ուստի ադրբեջանցիները որոշել են պատրաստել իրենց մասնագետներին։
«Ադրբեջանը նաև ներգրավում է խորվաթական տեխնիկա ականազերծման համար»,- ասվում է զեկույցում։
Добавить комментарий