Ադրբեջանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
Հուլիսի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Այցի շրջանակում հուլիսի 25-ին նախատեսվում է երկկողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների հերթական փուլը Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ։
Добавить комментарий