«Պատերազմի ժամանակ Ֆրանսիայի քաղաքական ագրեսիան դուրս էր բոլոր սահմաններից». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «քաղաքական կեղծավորության մեջ»։
«Ֆրանսիան մի երկիր է, որն արգելում է կորսիկերենը (մեծությամբ չորրորդ կղզին Միջերկրական ծովում, Ֆրանսիայի 27 երկրամասերից մեկը, որն ունի հատուկ կարգավիճակ), որը բռնի կերպով ճնշում է Կորսիկայի ինքնորոշման շարժումը: Նրանք հանդես են գալիս Ղարաբաղում հայերի «ինքնորոշման» օգտին: Ինչպե՞ս կարող է դա լինել»,- ասել է Ալիևը չինական «ChinaMediaGroup» մեդիակորպորացիայի հետ հարցազրույցում։
«Պատերազմի ժամանակ, երբ նրանց քաղաքական ագրեսիան դուրս էր բոլոր սահմաններից, ես ասացի, որ եթե ուզում են ինչ-որ տեղ ունենալ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», կարող են ունենալ իրենց տարածքում։ Օրինակ՝ Մարսելի շրջակայքում, որտեղ շատ հայեր են ապրում։ Թող այնտեղ հայտարարեն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», մենք էլ կճանաչենք։ Այս երկիրը դեռ շարունակում է իր գաղութային քաղաքականությունը։ Նայեք Մայոտ կղզուն, որը ֆրանսիական գաղութ է։ Իսկ նրանք խոսում են մարդու իրավունքների մասին: Սա քաղաքական կեղծավորություն է միայն»,- ասել է Ալիևը։
Добавить комментарий