Զաքիր Հասանովը Թուրքիայի Պնախարարի հրավերով մեկնել է Թուրքիա
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Թուրքիա՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «IDEF-23» պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսին։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Հասանովը ստուգելու է տարբեր ընկերությունների արտադրած սպառազինությունը, տեխնիկան ու զինտեխնիկան, որոնք կցուցադրվեն ցուցահանդեսում։
Добавить комментарий