Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Արարատ Միրզոյանի ելույթի
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Արարատ Միրզոյանի ելույթի
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հերթական ջղաձգությունն է առաջացրել Ադրբեջանում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այդ մասով, որտեղ մասնավորապես նշված է. «Բերձորի (խմբ.) ճանապարհի շուրջը ստեղծված իրավիճակն ուժային ճանապարհով լուծելու Միրզոյանի առաջարկը լուրջ սպառնալիք է։
Միրզոյանի առաջարկած ռազմական լուծումը հուշում է, որ Հայաստանը դասեր չի քաղել պատմությունից և դեռ չի գիտակցում, թե ինչպես ավարտվեց ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիան իր համար։ Հայաստանի կողմից նման արկածախնդրությունը պետք է դադարեցվի»։
Добавить комментарий