Опубликовано H.Andreasyan -
3

Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, նշանակում է՝ բնակչության զանգվածային սպանդի վտանգ այլևս չկա․ Փաշինյան

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ, և այն արձանագրված է ՌԴ Դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ։ Այդ որոշման մեջ ասվում է, որ ՌԴ Դաշնային ժողովը ՌԴ նախագահին թույլ է տալիս խաղաղապահ զորախումբ գործուղել Արցախ (ԼՂ - խմբ․)՝ այնտեղ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ձևակերպումը վերցված է ՌԴ նախագահի այդ առիթով Դաշնային ժողովին հղված դիմումից: Այսինքն՝ ՌԴ նախագահն ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ պետք է ԼՂ գործուղել խաղաղապահ զորախումբ բնակչության զանգվածային սպանդը կանխելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ «հիմա եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, անկախ նրբություններից, առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա: Եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացնել: Իսկ եթե չկա նման վտանգ, նշանակում է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում արդյունավետ է եղել, և կողմերն արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն այլևս չկա»:

Добавить комментарий