Ադրբեջանի պաշտպանության նախարարը մասնակցել է «IDEF-23» ցուցահանդեսի բացման արարողությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ստամբուլում մասնակցել են «IDEF-23» պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Նախարարության կազմը ծանոթացել է ցուցահանդեսում «ASELSAN», «ROKETSAN», «DEARSAN» և այլ ընկերությունների տաղավարներում ցուցադրված սպառազինությանը և ռազմական տեխնիկային։
Այցի շրջանակում Զ. Հասանովը հանդիպել է նաև Թուրքիայի տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները։
Добавить комментарий