Опубликовано M. Gasparyan -
ՆԱՏՕ- Ուկրաինա

Այսօր տեղի կունենա Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր՝ հուլիսի 26-ին, Կիևի խնդրանքով հրավիրում է Ուկրաինա-ՆԱՏՕ նոր խորհրդի նիստ։

«Կողմերը կհանդիպեն՝ վերջին զարգացումների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու և ուկրաինական հացահատիկի տեղափոխման հարցը Սև ծովով լուծելու»,- «Dpa» գործակալությանն ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն։

Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա դեսպանների մակարդակով։

Ինչպես հաղորդվում է, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 22-ի երեկոյան իր տեսաուղերձում ասել է, որ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը կկայանա առաջիկա մի քանի օրերին և կանդրադառնա Սև ծովում ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը և «հացահատիկային միջանցքի» կայուն գործունեության ապահովմանը։

«Ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Սև ծովում Ռուսաստանի ագրեսիվ քայլերի մասին։ Ցանկացած ապակայունացում այս տարածաշրջանում և մեր արտահանման ուղիների խաթարումը խնդիրներ կառաջացնեն աշխարհում բոլորի համար։ Գնային ճգնաժամը հնարավոր հետևանքներից նվազագույնն է»,- ընդգծել է նախագահը։

Добавить комментарий