jsusj

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն է տարածում

Ստացված տեղեկություններով՝ Հայաստանը ծրագրում է հերթական դիվերսիան՝ հուլիսի 26-ին «Բերձոր» (խմբ․) պետական ​​սահմանային անցակետի հակառակ կողմից մուտքի մոտ կազմակերպելով տարբեր մեքենաների հավաքագրում։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայությունը։

«Կոչ ենք անում հայկական կողմին զերծ մնալ սադրանքին ուղղված գործողություններից, որոնք ծառայում են իրավիճակի սրմանը։ Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ հնարավոր սադրիչ գործողությունների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է հայկական կողմի վրա»,- նշված է տեղեկատվության մեջ։

Նշենք, որ սա ապատեղեկատվություն է։ 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, շարունակում է խեղաթյուրել իրականությունը և անհիմն մեղադրել հայկական կողմին։ Ադրբեջանը ագրեսիվ հայտարարություններ է անում, մեղադրում մի շարք կառույցներին՝ ի նպաստ հայկական կողմին աշխատելու համար՝ արդարացնելով իր կողմից կատարված սադրանքները: 

Добавить комментарий