Էրդողանը խախտել է իր պարտավորությունները ՌԴ-ի առջև. Պետդումայի փոխխոսնակ
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը խախտել է իր պարտավորությունները Ռուսաստանի առջև։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Տոլստոյն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ։ Նրա խոսքով՝ Պուտինը հույս ուներ, որ Ռուսաստանի գործընկերները կանեն նույնը, բայց Էրդողանը խախտել է իր պարտավորությունները։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում թուրքական կողմի դիրքորոշումը՝ Պետդումայի փոխխոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող դրան դրական վերաբերել։ «Վլադիմիր Զելենսկին ինքը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց առանց Ուկրաինայի»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ուկրաինան արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։
#Դետքի_հետագծով
Վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունները մի շարք քայլեր են ձեռնարկում, որոնք առաջացնում են ռուսական կողմի դժգոհությունը։ Հենց այս զարգացումներից ելնելով` մի շարք փորձագետներ կարծում են, որ ներկայումս ռուս-թուրքական հարաբերություններում սրացման միտումներ են նկատվում` չնայած այն բանին, որ երկու երկրները փորձում են թույլ չտալ, որ հարաբերությունները լարվեն։
Добавить комментарий