Опубликовано A.Muradyan -
Հայաստանը Լաչինի սահմանային անցակետ՝ որպես ցուցադրություն բեռնատարներ ուղարկելու փոխարեն պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին․ Հիքմեթ Հաջիև

«Անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում անօրինական բոլոր ուժերի զինաթափումը»․ Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր էջում ԵՄ երկրների, ինչպես նաև Թուրքիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի դեսպանների մասնակցությամբ հանդիպումից հետո հետևյալ հայտարարություններն է արել․

• «Ստեփանակերտում (խմբ․) անջատողականների խամաճիկ առաջնորդները տեղի բնակչությանը պատանդ են պահում հանուն սեփական քաղաքական նկրտումների»։

Ադրբեջանի բռնապետական ռեժիմը փորձում է ապացուցել, որ արցախահայերը ոչ թե Բաքվի կողմից են շրջափակված, այլ սեփական իշխանությունների։

• «Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին, դուրս բերի իր ուժերն Ադրբեջանի ղարաբաղյան շրջանից և դադարեցնի ապօրինի խամաճիկային ռեժիմի ֆինանսավորումը»՝ հավելելով, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում անօրինական բոլոր ուժերի զինաթափումը»։

«Միջազգային հանրությունը պետք է հստակ ազդանշան ուղարկի Ակնա-Ստեփանակերտ (խմբ․) ճանապարհի օգտագործման և Արցախի հայ բնակիչների՝ Ադրբեջանին վերաինտեգրման մասին»։

Վերջինիս համատեքստում նշենք, որ ավելի վաղ Հաջիևը նշել էր, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ակնայով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար:

Նիկոլ Փաշինյանն, էլ նախօրեին տված իր մամուլի ասուլիսում անդրադառնալով Ակնայի  ուղղությամբ հումանիտար բեռներ տեղափոխելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է. «Ես նման հարց չեմ քննարկել, որովհետև ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն ունեմ, ոչ էլ մանդատ»։

Добавить комментарий