«44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատունը բարոյական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին». Բյուլբյուլօղլու
2023 թվականի հուլիսի 26-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ընդունել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարին Մոսկվայում նրա դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ։ Հանդիպմանը կողմերը նշել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի, արտասահմանյան երկրներում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ Ռուսաստանում դեսպանատների միջև արդյունավետ համագործակցության կարևորության մասին։
Փոլադ Բյուլբյուլօղլուն նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանում Թուրքիայի դեսպանությունը ամեն տեսակի բարոյական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի դեսպանատանը, և իրենք պատերազմի յուրաքանչյուր ծանր օրն ապրել են նրանց հետ։ Մեհմեդ Սամսարն ընդգծել է, որ Թուրքիայի ժողովուրդն ուրախանում է Ադրբեջանի հաջողություններով, և վստահություն հայտնել, որ եղբայրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
Добавить комментарий