Опубликовано A.Muradyan -
Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում «զենք չվաճառել Հայաստանին»

Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում «զենք չվաճառել Հայաստանին»

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ և կոչ արել Նյու Դելիին վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մինչ Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, Հնդկաստանի մահացու զենք մատակարարելը ճանապարհ է բացում Հայաստանում ռազմականացման և իրավիճակի սրման համար ու խոչընդոտում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատումը»: Այս մասին հուլիսի 26-ին հայտարարել է Հիքմեթ Հաջիևը Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի նախագահն ինքը բազմիցս հայտարարել է, որ Բաքուն շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա։ Նշենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր Հնդկաստանի դեսպանին դժգոհել Հայաստանի զենքի վաճառքից։ Միաժամանակ, Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ու նախագահ Ալիևը վերջերս հայտարարել էին նոր սպառազինության գնման պայմանագրերի մասին։


 

Добавить комментарий