ԱՄՆ-ը նախատեսում է վեց անգամ ավելացնել հրետանային արկերի արտադրությունը
ԱՄՆ-ը ծրագրում է վեց անգամ ավելացնել հրետանային արկերի արտադրությունը, որի զգալի մասը նախատեսված է Ուկրաինային մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի հրամանատարության զեկույցը։
Ըստ նույն պարբերականի՝ մինչև Ուկրաինա ռուսական ներխուժումը, ամերիկյան ռազմական գործարաններն ամսական արտադրում էին 14.400 հրետանային արկ: Պենտագոնը ծրագրում է երկու տարվա ընթացքում արդյունահանումը հասցնել ամսական 90 հազար արկի։ Մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ կնքվել են համապատասխան պայմանագրեր։ Այս քանակի արկեր ԱՄՆ-ում չեն արտադրվել Կորեական պատերազմից ի վեր։
Պարբերականը նշում է, որ խոսքը հեռահար հաուբիցների համար նախատեսված 155 մմ չկառավարվող արկերի մասին է։ Այժմ դրանք մասնավոր ընկերությունների կողմից արտադրվում են վեց պետական գործարաններում՝ Պենտագոնի հետ պայմանագրերով։
Ինչպես նշում է «The New York Times»-ը, այդ գործարանների սարքավորումները հնացել են, որոշ տարածքներ օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ արկերի արտադրության համար։
2022 թ. նոյեմբերին Պենտագոնը «General Dynamics»-ի հետ պայմանագիր է կնքել Թեքսասի գործարանում պատյանների կեղևի արտադրության նոր գիծ կառուցելու համար: Սպասվում է, որ այդ գործարանների գրեթե ողջ արտադրանքը կուղարկվի Ուկրաինա։
Հրապարակման հեղինակն ընդգծում է՝ արկերի արտադրությունը կտրուկ ավելացնելու որոշումը վկայում է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ուկրաինային Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի ժամանակ։
Добавить комментарий