Опубликовано H.Andreasyan -
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում ծանոթացել են իրավիճակին

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում ծանոթացել են իրավիճակին

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր: Նրանց ուղեկցել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Նրանք դիվանագետներին հեռվից ցույց են տվել սահմանը, իսկ բեռնատարները գտնվում են ճանապարհին կանգնած:

Նշենք, որ արդեն երրորդ օրն է, որ ավելի քան 360 տոննա հումանիտար բեռով 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում և սպասում են ռուս խաղաղապահների ու ադրբեջանական կողմի արձագանքին, որ մուտք գործեն շրջափակված Արցախ:

Добавить комментарий