Опубликовано A.Gevorgyan -
hasanov

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Հուլիսի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Խորհրդակցությանը քննարկվել են հայ-ադրբեջանական «պայմանական» սահմանին իրադրությունը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Հասանովը, հղում անելով Շուշիում Գլոբալ մեդիաֆորումի բացման արարողությանն Ալիևի ելույթին, ևս մեկ անգամ ընդգծել է, որ ադրբեջանական բանակը ներկայումս ավելի ուժեղ է, քան նախկինում։

Կարևորելով Ստամբուլում անցկացվող «IDEF-23» պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում անցկացված հանդիպումները՝ Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել անձնակազմի կողմից նոր ընդունված սպառազինության և մարտական տեխնիկայի յուրացման, ինչպես նաև «Սու-25» կործանիչի կրակային հնարավորությունների ուսումնասիրման և մարտական խնդիրների կատարման ժամանակ դրա արդյունավետ կիրառման ուղղությամբ:

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորությամբ այս ծառայողական խորհրդակցությանը զուգահեռ Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր ՀՀ տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն։ Օրինաչափ է, որ ծառայողական խորհրդակցություններին Հասանովի հանձնարարականները՝ սադրանքները կանխելու վերաբերյալ, ակնարկում են Ադրբեջանի կողմից որևէ սադրանքի իրագործման մասին: 

 

 

Добавить комментарий