Թուրք լրագրողը հույս է հայտնել, որ Արցախի հայությունը կհաղթահարի այս դժվարությունը
Թուրք լրագրող Ուզայ Բուլութը հույս է հայտնել, որ Արցախի հայությունը, հաղթահարելով պատմական բոլոր դժվարությունները, կհաղթահարի նաև այս մեկը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին թուրք լրագրողը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում։
«Այն փաստը, որ արցախահայությունը դարեր շարունակ արյունով, քրտինքով ու արցունքներով պայքարել է իր նախնիների հայրենիքի պահպանման համար, ավելի անտանելի է դարձնում ադրբեջանական շրջափակումը:
Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները։ Հուսով եմ, որ նրանք կհաղթահարեն նաև այս մեկը»,- գրել է նա:
Ավելի ուշ լրագրողը մեկ այլ գրառմամբ էլ պատասխանել է թուրքերի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին․ «Խղճուկ թուրք ազգայնականներն ինձ անվանում են «դավաճան»։ Ըստ նրանց՝ իսկական, հայրենասեր թուրքը պետք է հպարտանա հայերի բնաջնջմամբ։ Խնդրում եմ, մի րոպե մտածեք այս մասին»:
#Դետքի_հետագծով
Չնայած որոշ թուրք լրագրողներ, հասարակական գործիչներ երբեմն հանդես են գալիս նման հայտարարություններով, այնուամենայնիվ նրանք թուրքական հասարակության մեջ փոքրամասնություն են։ Թուրք հասարակության մեծամասնությունն աջակցում է Հայաստանի և հայ բնակչության նկատմամբ իրականացվող առավելագույն ճնշման քաղաքականությանը։
Добавить комментарий