Ադրբեջանը հայտնել է, որ ավարտվել են արդիականացված «Սու-25» գրոհային ինքնաթիռների փորձնական թռիչքները
«Սու-25» գրոհային ինքնաթիռը, որն արդիականացնում է Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին, կկոչվի «Լաչին»։
Դեռևս հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «TUSAŞ» ընկերության միջև տեղի էր ունեցել «Սու-25»-ի արդիականացման նախագծի պայմանագրի ստորագրման արարողությունը Ստամբուլում անցկացվող «IDEF-23» պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Գուրբանովը և «TUSAŞ»-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը։
«Սու-25» գրոհային ինքնաթիռը, որը պետք է ուղարկվեր Թուրքիա, Ադրբեջան է մատակարարվել թուրքական «TUSAŞ» օդատիեզերական ընկերության իրականացրած արդիականացման աշխատանքների ավարտից հետո։ Կատարվել են «Սու-25» ինքնաթիռի փորձնական թռիչքները և փոխանցվել են Ադրբեջանի ռազմական օդաչուների օգտագործմանը։
Добавить комментарий