Опубликовано A.Gevorgyan -
hydhd

Չինաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել

Չինաստանը և Վրաստանը հայտարարել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։

Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Համատեղ հայտարարության համաձայն՝ Պեկինը և Թբիլիսին ծրագրում են ամրապնդել համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

«Կողմերը կամրապնդեն համակարգումը միջազգային խնդիրների լուծման գործում, կշարունակեն խորացնել երկկողմ միջպետական ​​հարաբերությունները և համատեղ խթանել խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը տարածաշրջանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին Չինաստան էր մեկնել՝ մասնակցելու Չենդու քաղաքում Ուսանողական ամառային միջազգային խաղերի բացման արարողությանը։  

Добавить комментарий