Опубликовано detq-editor -
Ուկրաինացիները հաքերները ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակել են Զելենսկու ուղերձը

Ուկրաինացիները հաքերները ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակել են Զելենսկու ուղերձը

Ուկրաինացիները հաքերները ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակել են Զելենսկու ուղերձը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը երեկ, որոշ տեխնիկական ընդհատումներով, ցուցադրվել է Ռուսաստանի Բելգորոդի և Կրասնոդարի մարզերում, ինչպես նաև Ղրիմում:

Ուղերձը հեռարձակվել է «СТС» և «ТНТ» ռուսաստանյան հեռուստաընկերությունների ամենօրյա սովորական ծրագրերի փոխարեն: Հեռարձակումը ժամանակ առ ժամանակ անհետացել և վերականգնվել է:

Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովի փոխանցմամբ` ռուսական եթերում Ուկրաինայի նախագահի ուղերձի հեռարձակումն ամերիկացիների օգնությամբ կատարված հաքերային միջամտության հետևանք է:

«Ամերիկացիները դեռ «հատուկ ռազմական օպերացիայի» առաջին փուլում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին տրամադրել ամենամեծ առցանց կայանների ծրագրային գաղտնաբառերը: Կաբելային օպերատորները հաճախ համացանցից են վերցնում ազդանշանը: Ռազմաճակատում ուկրաինացիների գործերը լավ չեն, դրա համար էլ նրանք հաքերային գրոհների են դիմում», - ասել է Կրյուչկովը:

Բելգորոդի իշխանություններն էլ հայտնել են, թե «տեղի է ունեցել արբանյակից ստացվող ազդանշանի ապօրինի փոփոխություն»:

Добавить комментарий