Опубликовано H.Andreasyan -
Մենք կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել. ՊՆ նախկին նախարար

Մենք կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել. ՊՆ նախկին նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև կործանիչների, ռազմօդուժի առումով հարաբերակցությունը եղել է 0 ՀՀ-ի կողմից: Այս մասին ասել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 1-ին՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

ՊՆ նախկին նախարարի խոսքով՝ ՀՀ ԶՈՒ-ն (մենք - խմբ․) կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չի ունեցել. «Եվ հիմնվում էինք միայն նախկին Խորհրդային միության սահմանից բխող սպառնալիքների, ՌԴ հետ համագործակցության և ՌԴ ռազմօդուժի, կործանիչների հագեցվածության, կիրառման վրա»։

Добавить комментарий