Опубликовано H.Andreasyan -
Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 25 կմ հեռավորության վրա. ՊՆ նախկին նախարար

Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 25 կմ հեռավորության վրա. ՊՆ նախկին նախարար

Օնիկ Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի 3-րդ օրը՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստին, զեկուցել է, որ ՀՀ ԶՈՒ-ն ունակ չէ կանգնեցնելու թշնամու ագրեսիան, և պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարությանն անդրադարձել է  ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում։ Այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Ինձ դուր գար, թե ոչ, մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել այդ մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- ասել է Տոնոյանը:

Նա նշել է, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում. «Այսպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել, թերի է եղել։ Մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈՒ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»:

Добавить комментарий