Опубликовано H.Andreasyan -
Որևէ սահմանափակում գոյություն չունի, դա միֆ է․ Տոնոյանը՝ այլ երկրներից սպառազինության ձեռքբերումների մասին

Որևէ սահմանափակում գոյություն չունի, դա միֆ է․ Տոնոյանը՝ այլ երկրներից սպառազինության ձեռքբերումների մասին

Սպառազինության՝ այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումները շահարկումներ են։ Այս մասին ասել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանբ այսօր՝ օգոստոսի 1-ին` ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

«Մենք ՀԱՊԿ անդամ էինք և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ անդամ, ԵՄ անդամ երկրներում։ Սեպտեմբերի 26-ին ես գտնվել եմ ՆԱՏՕ անդամ ԵՄ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ։ Մինչ այդ մատակարարումներ են եղել այդ երկրներից․ որևիցե սահմանափակում գոյություն չունի, դա միֆ է, ՀԱՊԿ անդամակացությունը չի խոչընդոտում։ Այլ հարց է, թե կա՞ համադրելիություն, այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, մենք ձեռք էինք բերում»,- ասել է Տոնոյանը։

Добавить комментарий