Հնարավորությունների սահմաններում «Իսկանդեր», «Տոչկա» զինատեսակներն օգտագործվել են․ Դավիթ Տոնոյան
Հնարավորությունների սահմաններում «Իսկանդեր», «Տոչկա» և այլ զինատեսակները պատերազմի ընթացքում օգտագործվել են։ Այս մասին ասել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 1-ին՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պատերազմի առաջին օրերին չեն հասցվել պլանային հրթիռային հարվածներ «Իսկանդեր», «Տոչկա» տեսակի հրթիռներով հակառակորդի օդանավակայաններում տեղակայված մարտական ինքնաթիռներին և ԱԹՍ-ներին՝ կանխելով դրանց կիրառումը թշնամու կողմից:
«Երբ կարողացել են, երբ հնարավորությունները թույլ են տվել, ինչ ձևաչափով թույլ են տվել այդ հնարավորությունները, աշխարհագրական առումով որտեղից թույլ են տվել, «Իսկանդերի», «Տոչկայի», մարտական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառումն իրականացվել է: Թե երբ, որոշում է հրամանատարությունը»,- ասել է Տոնոյանը:
Добавить комментарий