ԱԹՍ-ներով զիջել ենք. Դավիթ Տոնոյան
ԱԹՍ-ների հետ կապված ունեինք հագեցվածության խնդիր, առաջնահերթությունը տրված էր մեր ռազմարդյունաբերության զարգացման շրջանակում դա իրականացնելուն: Այս մասին ասել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 1-ին՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին՝ անդրադառնալով հարցին, թե որոնք են մեր զինված ուժերի կողմից մեր ավիացիայի և ԱԹՍ-ների կիրառման ցածր արդյունավետության հիմնական պատճառները:
«Քանի որ դրանք սպառազինության համեմատաբար նոր տեսակներ են, ըստ հիմնավորումների՝ Հայաստանի ռազմարդյունաբերությունը պետք է որ ունակ լիներ այդպիսի ԱԹՍ-ների արտադրության: Որոշակի արտադրություն եղել է, բայց քանակական ու որակական առումով մենք զիջել ենք, ուղղակի առկա չէր:
Ինչ վերաբերում է ռազմօդուժի կիրառմանը, հավատացեք, որ արդյունավետության գնահատման առումով պետք է գնահատել նաև հակառակորդի կարողությունները՝ չեզոքացնելու մեր կարողությունները:
Դա չի վերաբերում միայն օդուժին կամ ԱԹՍ-ներին, այլ սպառազինության շատ տեսակների: Մեր կարողությունները սահմանափակ են եղել այդ տիպի պատերազմ վարելու համար, և դա որևէ մեկը չի կարող ժխտել»,- ասել է Տոնոյանը:
Добавить комментарий