Իրանը Հայաստանին տեսնում է իր համապարփակ անվտանգության մեջ․ իրանահայ պատգամավոր
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Բեգլարյանն ասել է «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում։
Իրանահայ պատգամավորն ընդգծել է՝ ընկալում կար, թե Հայաստանի Հանրապետության հանդեպ Իրանի ուշադրությունը նվազել է: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի ուշադրությունը Կովկասի վրա ավելի ընդգծված ու սևեռված է դարձել:
«Իրանը Հայաստանին տեսնում է իր համապարփակ անվտանգության ֆոնի մեջ, ինչը միայն հարևան պետության հարց չէ: Իրանը մտահոգ է, որ ուրիշ երկրներ դերակատարում կունենան տարածաշրջանում»,- ասել է նա:
Բեգլարյանը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափին։ Նա վերահաստատել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն բացառապես այդ տարածաշրջանի անդամ պետությունների մասնակցությամբ, իսկ արտատարածաշրջանային դերակատարների մասնակցությունն այս հարցում անընդունելի է։
#Դետքի_հետագծով
Իրանի համար բացարձակապես անընդունելի են տարածաշրջանային սահմանների փոփոխությունները, քանի որ Թեհրանը շատ լավ գիտակցում է, որ այդ գործընթացը նախևառաջ ուղղված է իր դեմ։ Իրանահայ պատգամավորն այս հարցում բնականաբար պաշտպանում է Իրանի պաշտոնական տեսակետը, որը բխում է նաև Հայաստանի շահերից։
Добавить комментарий