Բայրամովը հանդիպել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ագիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:
Բայրամովը, խեղաթյուրելով իրականությունը, տեղեկացրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Հայաստանի կողմից «շարունակվող ռազմաքաղաքական սադրանքների» մասին: Նա նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դուրս բերի «անօրինական» զինված կազմավորումները և զերծ մնա «սադրիչ» քայլերից:
Քըլըչը նշել է, որ այսօր Ադրբեջանի և Թուրքիայի հաջող համագործակցությունը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու անվտանգությանը:
Добавить комментарий