Ես կարծում էի, որ պատերազմից հետո իրավիճակն այլ է լինելու․ Ալիև

Ես կարծում էի, որ պատերազմից հետո իրավիճակն այլ է լինելու․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 22-ին օկուպացված Շուշիում հարցազրույց է տվել «Euronews» հեռուստաալիքին։ Հարցազրույցը ցուցադրվել է օգոստոսի 2-ին։

Ալիևը «Euronews»-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչու լարվածությունը տարածաշրջանում չի մարել 2020 թվականին խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։

«2020 թվականի նոյեմբերի 10-ին հռչակագրի ստորագրումն իրականում կայուն խաղաղություն չապահովեց։ Դա խաղաղության պայմանագիր չէր։ Դա հռչակագիր էր, դե ֆակտո՝ Հայաստանի կապիտուլյացիայի ակտ։ Ուստի մենք սկսեցինք որոշակի նախաձեռնություններ առաջ քաշել Հայաստանի հետ մեր հակամարտության վերջնական լուծումը գտնելու համար։ Մենք դա արեցինք հրապարակավ և հայտարարեցինք, որ պետք է խաղաղության պայմանագիր կնքենք։ Բայց նորից ամեն ինչ մշուշոտ էր։ Այնուհետև մենք մշակեցինք խաղաղության համաձայնագրի սկզբունքները, որոնք միջազգային իրավունքի հայտնի սկզբունքներ են, այն է՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միմյանց միջազգային սահմանների փոխադարձ ճանաչում, սահմանների սահմանազատում, ուժի սպառնալիքի չկիրառում։ Եվ մենք առաջ ենք քաշել մեր առաջարկը։ Ուրեմն, մենք երեսուն տարվա օկուպացիա վերապրած և ուժով արդարությունը վերականգնած երկիր ենք։

Մենք ենք եղել խաղաղության նոր գործընթացի հեղինակները։ Չէի ասի, որ դա շատ հարթ է ընթանում, բայց մենք դեռ չենք կորցնում լավատեսությունը, քանի որ այժմ մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում երկու երկրների արտգործնախարարների մակարդակով»,- ասել է Բաքվի բռնապետը։

Добавить комментарий