Ղարաբաղում հայերի հետ հեշտ էր շփվել առանց ռուս խաղաղապահների. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է, որ առանց ռուս խաղաղապահների Ղարաբաղում հեշտ է շփվել հայերի հետ։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերին, ապա ուզում եմ հիշեցնել, որ նրանց հետ մեր շփումները սկսվել են անմիջապես։ Հիմնականում դրանք սովորական մարդկանց մակարդակով շփումներ էին, երբ սկսեցինք կառուցել Լաչինի նոր ճանապարհը, որն անցնում էր հայաբնակ մի քանի գյուղով։ Տեղեկացա, որ կապեր են հաստատվել մեր ճանապարհաշինարարների և հայ համայնքի միջև։ Նրանք անմիջապես սկսեցին ընկերանալ: Եթե շինարարության առաջին ամիսներին ռուս խաղաղապահներն ապահովում էին երկու կողմերի անվտանգությունը, ապա նրանք ուղղակի հեռացան, և առանց ռուս խաղաղապահների հեշտ էր շփվել։ Սա հուշում է, որ հասարակ մարդկանց մեծամասնության սրտում այս ատելությունը չկա: Ղարաբաղի հայերը չպետք է հետևեն իրենց այսպես կոչված «առաջնորդներին»։ Այդ «առաջնորդները» նրանց անընդհատ ստում էին թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, որ իրենք հաղթում են։ Նրանք ասում էին, որ իրենք հաղթում են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք վերահսկողության տակ էինք վերցրել Շուշին (խմբ․)։ Բայց ասում էին, որ Շուշին (խմբ․) իրենց հսկողության տակ է, թեև լավ գիտեին, որ դա այդպես չէ»,- ասել է Ալիևը։
Добавить комментарий