Անընդունելի է, որ ԿԽՄԿ-ի գրասենյակը Ղարաբաղում ենթակա է ոչ թե Բաքվի, այլ Երևանի վարչակազմին. Ալիև

Անընդունելի է, որ ԿԽՄԿ-ի գրասենյակը Ղարաբաղում ենթակա է ոչ թե Բաքվի, այլ Երևանի վարչակազմին. Ալիև

Իլհամ Ալիևը «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում անընդունելի է համարել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակն Արցախում  դեռևս ենթակա է ոչ թե Բաքվի, այլ կոմիտեի Երևանի վարչությանը։

«Ցավոք սրտի, մինչ այժմ Ղարաբաղում գտնվող նրանց վարչությունը ենթակա է ոչ թե Բաքվի, այլ կոմիտեի Երևանի վարչությանը։ Սա անընդունելի է, քանի որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը` որպես Ադրբեջանի մաս։ Անգամ Հայաստանի վարչապետն է բազմիցս ասել, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք իրավունք ունենք օրինականորեն հարցնելու, թե ինչու է Ստեփանակերտում (խմբ․) Կարմիր խաչի կոմիտեի վարչությունը ենթակա ոչ թե Բաքվի, այլ Երևանի վարչակազմին»,- Ալիևի խոսքերը մեջբերում է «Minval» լրատվականը։

Добавить комментарий