uhgyioyu

Ադրբեջանում ազատվել է զորահավաքի ծառայության 5 ղեկավար, նրանցից երկուսը՝ գեներալ

Պետական ծառայության զորահավաքի և զինակոչի գլխավոր վարչությունների պետերն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պաշտոնից ազատվածները վարչության պետեր են:

Նրանք են՝ Զինակոչի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Չինգիզ Կիչիկբեկով, Կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ազադ Ալիև, Կազմակերպչական վերահսկողության գլխավոր վարչության պետ, գնդապետ Ֆամիլ Ասլանով, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գնդապետ Անար Ալիև և Զորահավաքի գլխավոր վարչության պետ, գնդապետ Վելի Ռզաև։

Добавить комментарий