Պակիստանը Թուրքիայից կգնի «KAAN» կործանիչներ
Պակիստանը Թուրքիայից կգնի «KAAN» կործանիչներ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքչին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նա ասել է, որ այս ուղղությամբ Պակիստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Ըստ Թուրքիայի պաշտպանության փոխնախարարի՝ օգոստոսին այս հարցով կհանդիպեն պակիստանցի գործընկերների հետ։
Նշենք, որ «KAAN» մարտական ինքնաթիռները փորձարկվել են որոշ ժամանակ առաջ։ Սպասվում է, որ կործանիչն իր առաջին թռիչքը կիրականացնի այս տարվա վերջին։
Добавить комментарий