Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ. Փաշինյան
Ադրբեջանի նախագահի՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների զորախմբի պարզաբանումը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին՝ Կառավարության նիստին, ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ նրանք չեն ապահովում ՀՀ Կառավարության ուղարկած հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, որ չի արգելափակել Լաչինի միջանցքը: Կարծում եմ՝ այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ»,- նշել է վարչապետը:
Добавить комментарий