Опубликовано M. Gasparyan -
ՆԱՏՕ

Իռլանդիան չի հետևի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցման ուղուն

«Սպուտնիկը» հաղորդում է, որ Իռլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ քննարկումները սկսվեցին մարտին, երբ Իռլանդիայի հյուսիսարևմտյան և հարավարևմտյան ափերի մոտ ենթադրյալ ռուսական նավեր նկատվեցին: Ոմանք միջադեպին հաջորդած անվտանգության հետ կապված խորհրդակցությունները համարում են Իռլանդիային դաշինք մղելու փորձ: 
Իռլանդիան մտադիր չէ հրաժարվել իր չեզոքությունից ու միանալ ՆԱՏՕ-ին, ինչպես որ ձգտում էին Ֆինլանդիան և Շվեդիան, հինգշաբթի ասել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադակարը։
«[Իռլանդիան] երբեք չի լինի նշանակալից ռազմական տերություն, երբեք չի լինի հսկայական ակտիվ ՆԱՏՕ-ի համար, եթե մենք երբևէ միանանք դրան»,- հայտնել է վարչապետը լրատվամիջոցներին:
Վարադակարն ասել է, որ Իռլանդիայի դերը ցանկացած հակամարտությունում, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունում, սահմանափակվում է միայն ոչ մահաբեր սարքավորումների և մարդասիրական օգնության մատակարարմամբ։
Ըստ պարբերականի՝ Իռլանդիայի չեզոքությունը հիմնված է մայրցամաքային Եվրոպայից նրա հարաբերական հեռավորության և բրիտանական գաղութ լինելու վրա։ Վարադակարը նշել է, որ չնայած այդ չեզոքությանը՝ Եվրամիության գործընկերները բարձր են գնահատում այն աջակցությունը, որ Իռլանդիան ցուցաբերում Ուկրաինային։
«Արևմտյան Եվրոպայի ոչ մի երկիր, մեկ շնչի հաշվով, չի ընդունել այնքան [ուկրաինացի] փախստականների, որքան մենք»,- ասել է վարչապետը։ 
Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին միանալու հայտը ներկայացրել է 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություն սկսելուց մի քանի ամիս անց։ Ֆինլանդիան դաշինքի անդամ է դարձել 2023 թվականի ապրիլին։ Շվեդիայի դիմումը դեռևս սպասում է Հունգարիայի և Թուրքիայի վավերացմանը։
 

Добавить комментарий