
Հոտից եմ զգացել, որ վե՛րջ, կռվի մեջ ենք․ Ռուբեն Սարգսյան․ «Կյանքին ասել այո՛»․ «Հայաստանի հանրային ռադիո»
Ռուբեն Սարգսյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում։ Դպրոցից հետո սովորել է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամում։ 2020-ի հունվարի 16-ին զորակոչվել է բանակ, ծառայել Ջրականում որպես հրետանավոր, որտեղ էլ կռվել է 44-օրյա պատերազմին։
Ասում է՝ հոտից եմ զգացել, որ վե՛րջ, կռվի մեջ ենք։ Հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին Ռուբենը սալջարդ՝ կոնտուզիա է ստանում, որի պատճառով լսողության խնդիր ունի մինչ օրս, իսկ հոկտեմբերի 21-ին գլխի հատվածում ստացած վիրավորման հետևանքը տեսողական խնդիրներ է։ Վերջին վիրավորումից հետո Ռուբեն Սարգսյանը ժամկետից շուտ զորացրվում է։
Պատերազմից հետո շարունակում է ուսումը «Իրական դպրոց» հիմնադրամում՝ աշխատանքի անցնելով նույն ուսումնական հաստատությունում։ Այժմ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում որպես օպերատոր։ Մինչև զորակոչվելը «Իրական դպրոցը» նրան ծանոթացրել էր ՈՄԱ-ի հետ, Ռուբենը հինգ արշավի էր մասնակցել Քարվաճառի շրջանում։ Համոզված է, որ ՈՄԱ-ում ստացած պատրաստվածության շնորհիվ է, որ կարողացավ հաղթահարել դժվարությունները, ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ պատերազմից հետո։
Добавить комментарий