Պուտինը զորակոչի տարիքը բարձրացրել է մինչև 30 տարեկան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է գործող օրենսդրությունը փոփոխող դաշնային օրենքը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ փոփոխությունների շրջանակում զորակոչի տարիքը 27-ից կբարձրանա մինչև 30 տարեկան։
Պուտինի ստորագրած օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այս տարվա վերջ 27 տարին լրացած անձանց վրա նոր օրենքը չի տարածվի:
Ավելի վաղ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել էր, որ զորակոչային տարիքը 27-30-ի հասցնելու մասին օրենքի նախագիծը կապված է Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակի հետ։ Նա միևնույն ժամանակ հերքել էր տեղեկությունները, թե որոշումը կապված է ուկրաինական ռազմաճակատում ռուսական կողմի անհաջողությունների հետ։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանում զորակոչային տարիքի բարձրացման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը հիմնականում պայմանավորված է ուկրաինական ռազմաճակատում ընթացող զարգացումներով։ Վերջին շրջանում ռուսական ուժերի առաջխաղացումը դանդաղել է, ռուսական զորքերն ունենում են նաև մեծ կորուստներ, որոնք պայմանավորված են հատկապես մոբիլիզացիոն ռեսուրսի պակասով։
Добавить комментарий