DETQ

Թուրքիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Պաշտոնական Անկարան հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Կողմերն անդրադարձել են Սև ծովում անվտանգության հարցերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը։

Ֆիդանը և Բլինքենը մտքեր են փոխանակել նաև Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնման վերաբերյալ, որից ռուսական կողմը հուլիսի 17-ին դուրս է եկել։ 

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

 

 

 

Добавить комментарий