Опубликовано detq-editor -
ԱՄՆ-ն շարունակում է տեխնիկա և սպառազինություն տեղափոխել Սիրիայում գտնվող ռազմակայաններ

ԱՄՆ-ն շարունակում է տեխնիկա և սպառազինություն տեղափոխել Սիրիայում գտնվող ռազմակայաններ

ԱՄՆ-ն շարունակում է տեխնիկա և սպառազինություն տեղափոխել Սիրիայում գտնվող ռազմակայաններ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ռազմական և նյութատեխնիկական օժանդակությամբ ևս մեկ շարասյուն է Իրաքից տեղափոխել Սիրիա։ Ինչպես հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, շարասյունն ուղարկվել է ամերիկյան զորքերի կարիքների համար, որոնք տեղակայված են սիրիական Հասաքա նահանգի բազաներում և հարակից շրջաններում:

Հաղորդվում է, որ Ալ-Վալիդ անցակետից իրաք-սիրիական սահմանը հատել է մոտ 70 մեքենա։ Իրաքից Սիրիա են տեղափոխվել երեք զրահամեքենա, երկու ականազերծման մեքենա, ութ վառելիքի մեքենա, ինչպես նաև մեծ թվով բեռնատարներ՝ բեռնված զինամթերքով և բետոնե բլոկներով։

Նշվում է, որ ամերիկյան ավտոշարասյունը հասել է Շեդդադիի մոտ գտնվող բազա։ Ճանապարհին ավտոշարասյան օդային պաշտպանությունն ապահովվել է ուղղաթիռների միջոցով։

Սիրիայում գտնվող ռազմակայաններին ԱՄՆ հրամանատարությունն օժանդակություն է հատկացրել նաև հունվարի 6-ին, 8-ին և 22-ին։

Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերին, թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող ռազմական գործողության մեկնարկի ֆոնին, Միացյալ Նահանգները լքեց Սիրիայում գտնվող բազաների մի մասը՝ ուժերը կենտրոնացնելով այս երկրի արևելքում գտնվող նավթահանքերի տարածքում։

Добавить комментарий