ԵՄ-ն չի կարող իրական դերակատար լինել առանց Թուրքիայի. Թուրքիայի ԱԳՆ
«Եվրամիությունը չի կարող իրական դերակատար լինել առանց Թուրքիայի»,- այս մասին Անկարայում կայացած դեսպանների 14-րդ համաժողովի բացման արարողությանն ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունների աշխուժացումը լիիրավ անդամակցությամբ շատ կարևոր է. «Մենք փորձում ենք ստեղծել մեր արտաքին հարաբերությունների կառուցվածքային հիմքերը»։
Ֆիդանն ընդգծել է, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունն այն ուղղությամբ, որ Թուրքիան դառնա տնտեսապես խոշոր 10 երկրներից մեկը։
«Մենք զարգացնելու ենք մեր հարաբերություններն աշխարհագրական բոլոր ուղղություններով։ Կընդլայնենք մեր գործունեությունը, որպեսզի դառնանք կենտրոն էներգետիկայի և կապի ոլորտներում։ Մենք կարևորություն կտանք այնպիսի նախագծերին, ինչպիսիք են TANAP-ը և «Միջին միջանցքը»»,- նշել է նա։
Добавить комментарий