Ադրբեջանը պնդում է, որ այսօր Սոթքում հայկական անօդաչու թռչող սարք է չեզոքացվել
Ադրբեջանի զինված ուժերը պնդում է, որ այսօր` կեսօրին, Սոթքում հայկական անօդաչու թռչող սարք է չեզոքացվել։
Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ` խոսքը «DJI Mavic 3» կվադրոկոպտերի մասին է, որը փորձել է թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի վրայով։ Բաքվի պնդմամբ` «կվադրոկոպտերի վայրէջքն ապահովվել է տեխնիկական հատուկ միջոցների կիրառմամբ»։
Հայկական կողմից դեռևս չկա պատասխան դեպքի առնչությամբ։
Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանը կրկին հաղորդել էր Հայաստանից Լաչինի ուղղությամբ թռչող «DJI Mavic 3» կվադրոկոպտեր հայտնաբերելու և առգրավելու մասին։
Добавить комментарий