Կարմիր խաչն այցելել է Վագիֆ Խաչատրյանին. նա երկտող է փոխանցել․ «Factor.am»
Կարմիր խաչն այցելել է առևանգված Վագիֆ Խաչատրյանին։ Այս մասին «Factor.am»-ի հետ զրույցում ասաց նրա դուստրը` Վերա Խաչատրյանը:
Նրա խոսքով` Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»: «Ասել են՝ օրը երկու անգամ դեղեր է խմում, իբր թե, բուժման համար: Վիրահատության չի ենթարկվել»,- նշեց Վերա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Ձերբակալված արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։ Մի քանի օր է՝ Հայաստանում Վագիֆ Խաչատրյանին ազատ արձակելու պահանջով ցույցեր են տեղի ունենում։
Добавить комментарий